Լրահոս
Օրվա լրահոսը

«Բողոքները շատ են, որ բժիշկներին տեռորի են ենթարկում, առաջարկում եմ ձեւավորել հանձնաժողով եւ շրջել բուժկենտրոններով»

Մարտ 13,2026 17:03 Share

«Քանի որ բողոքները շատ են, որ բժիշկներին տեռորի են ենթարկում, ես ուզում եմ ձեզ եւ ՄԻՊ գրասենյակին առաջարկել՝ ձեւավորել մինի հանձնաժողով, միասին սկսենք շրջել բուժկենտրոններով եւ պոլիկլինիկաներով, հարցնենք՝ գո՞հ եք ձեր աշխատավարձից։ Եթե պատգամավորի ու ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի առջեւ բուժաշխատողներն ասեն՝ այո, գոհ ենք, ես խոստանում եմ ձեզ, որ նախարարից ներողություն կխնդրեմ այս ամենի համար»,- Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում առկա խնդիրների քննարկման ժամանակ ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ  Գեւորգ Գրիգորյանը։

Նա նշեց, որ բուժաշխատողների աշխատավարձերը նվազել են, բայց բուժաշխատողների հետ քննարկում չի եղել․ «Ասում են՝ դեմոկրատական երկիր ենք, բայց դեմոկրատական երկրում գալիս նստում են մարդկանց դիմաց ու լսում են քննադատությունը, ինչից հետո անում են եզրակացություններ, ոչ թե ջայլամի քաղաքականության պես խնդիրներից գլուխը թաքցնում են»։

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց․ «Ես համաձայն եմ այդ հանձնաժողովի ձեւավորմանը, մնում է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները խոսեն, գնանք միասին եւ հասկանանք՝ Հայաստանի բուժաշխատողների իրավունքների հետ կապված ինչ խնդիրներ կան»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ խոստացավ այս հանձնաժողովի ստեղծման հարցը բարձրացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի առաջ։ «Կհամաձայնեն, մի բան է, չեն համաձայնի, մյուս խմբակցություններով արդեն կկազմակերպենք»,- ասաց Կյուրեղյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031