Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները, ավանդույթները, կազմակերպում վարպետաց դասեր։ Տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները տեղում համտեսում են նաև տնական օղիներն ու գինիները։

«Դասընթացը շատ մոտիվացնող էր. սկզբնական շրջանում, լինելով սկսնակ և անփորձ, բավականին մեծ և դրական ազդեցություն է ունեցել ինձ վրա: Հյուրասրահը վերանորոգել ենք Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում։ Այստեղ հյուրերին հյուրընկալում ենք ձմռանը՝ ցուրտ եղանակին. միանգամից կարող ենք ընդունել 20-30 անձի։ Բիզնեսում միշտ կան դժվարություններ և կան փուլեր, երբ ոչինչ չի ստացվում, բայց պետք է չհուսահատվել և անընդհատ առաջ գնալ»,- նշել է «Ընկուզենու տակ» հյուրատան հիմնադիր Լիլիթ Խալաթյանը։
Կարդացեք նաև
Լիլիթի նպատակները մեծ են. ցանկանում է ընդլայնել տարածքը ու ավելի շատ զբոսաշրջիկների ընդունել իրենց հյուրընկալ անկյունում:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։




















































