Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ղազինյան. «ՌԴ-ից մարդիկ չենք բերելու․ մենք նման ծրագիր չունենք, ՌԴ-ին թիրախավորելը շատ սխալ է»

Մարտ 13,2026 17:42 Share

«Այս իշխանությունների պարագայում որևէ բան չեմ բացառում և չեմ բացառել։ Հաշվի առնելով իրենց գործելաոճը՝ 2021-ի կառավարության ծրագիրը, նախընտրական ծրագիրը, հիշում եք՝ ինչքան բան կար այնտեղ ու ինչքան բան չկա այսօր՝ Արցախից սկսած»,-հարցին՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին, տարբեր միջազգային կառույցներից անգամ ուղիղ հայտարարություններ էին անում, թե քննարկվում է ՀԷՑ-ի հանձնումը թուրքական ընկերության, դատարանի բակում՝ Քննչական կոմիտեի կողմից Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննության դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նա վստահեցրեց՝ ՀԷՑ-ը միշտ եղել է ժողովրդինը` անգամ Սամվել Կարապետյանի՝ սեփականատեր եղած ժամանակ․ «Համոզված եմ՝ լինելու է ժողովրդինը։ Եթե ինչ-որ գործընթացներ արվում են, ընտրությունների միջոցով միանշանակ արդարությունը կվերականգնվի»։

Հարցին՝ եթե ձեր ուժին թույլ չտան մասնակցել ընտրություններին, պլան B ունե՞ք, Դավիթ Ղազինյանը պատասխանեց․ «Նաև B, C, D պլաններ ունենք»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մասին ի՞նչ գնահատական ունեք, ո՞վ, ո՞ւմ է ճնշում, Դավիթ Ղազինյանը պատասխանեց․ «Եթե մեր ուժի առաջնորդը մարդ է, որը երկար տարիներ անցկացրել է դրսում, այնտեղ է իր կարողությունը, իր աշխատանքի արդյունքները, կունենա, չէ՞, շատ համակիրներ՝ ՀՀ քաղաքացիներ, բայց դրսում աշխատող ու արարող»։

Հարցին՝ ՌԴ-ից մարդ բերելո՞ւ եք, Դավիթ Ղազինյանը պատասխանեց․ «ՌԴ-ից մարդիկ չենք բերելու․ մենք նման ծրագիր չունենք, ՌԴ-ին թիրախավորելը շատ սխալ է, ես կարծում եմ, իմ ունեցած տեղեկություններով, զանգերով հասկանում եմ՝ ոչ միայն ՌԴ-ից, այլև ամբողջ աշխարհից հույսը տեսնելով՝ մարդիկ միգուցե գան։ Որպես այդպիսին՝ կազմակերպվածություն չկա»։

Դատարանի բակից ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031