Մալթայի Վալլետտայի Սուրբ Էլմոյի ամրոցում մեկնարկել է արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը։
«Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագիրը կրող բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի բացումն ազդարարվել է Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (“The Sound of What Was Never Seen”) քանդակային և ձայնային ինստալյացիայով:
Այս նախագիծն ընտրվել է ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում․ նախագծի համադրողը արվեստաբան Սոնա Հովհաննիսյանն է։
Ազգային տաղավարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նախագծի համադրող Սոնա Հովհաննիսյանն ու արվեստագետ Ռաֆֆի Ետալյանը ներկայացրել են «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» ինստալյացիան։ Նրանք տաղավարի ձևավորումն ապահովելու հարցում առանձնակի կարևորել են ԿԳՄՍ նախարարության ներդրումն ու բազմակողմ աջակցությունը։
Կարդացեք նաև
Ելույթ է ունեցել նաև Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Մալթայի բիենալեին մասնակից արվեստագետներ տարբեր երկրներց, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Բացման արարողության շրջանակում հայկական տաղավար է այցել նաև Մալթայի բիենալեի նախագահ Մարիո Քութաջարը։
ԿԳՄՍՆ


















































