Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ լայքողներն իրական մարդիկ են, ֆեյքերով իրենք են տառապում, պետբյուջեն վատնում քոմենթ գրողների վրա»․ Ալեքսան Ալեքսանյան

Մարտ 13,2026 19:07 Share

«9-րդ ամիսն է՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է։ Այսօր ապօրինի կալանքի հետ կապված հերթական դատական նիստն է։ Մեր այսօրվա պայքարը, առհասարակ մեր պայքարը, ոչ մի ներքաղաքական բանի դեմ չէ։ Մեր պայքարը ազգային արժեքների վերականգնման ու պաշտպանության համար է»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Լրագրողները փաստեցին՝ դաշտ են նետվում թեզեր, թե ՌԴ-ից ընտրողներ են բերվում, որ քվեարկեն Սամվել Կարապետյանի օգտին։ Այս առիթով Ալեքսան Ալեքսանյանն ասաց․ «Արդեն երկար պտտվում ենք ՀՀ-ով մեկ, մեր հայրենակիցների հետ ենք շփվում։ Մեր ունեցած վստահությունը, պատկերացումները ռեալ մարդկանց հետ շփումների արդյունքում ձևավորված վստահությունն է»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել մարտահրավերները, քանի որ չի բացառվում, որ իրենց՝ ընտրություններին մասնակցությունն ամեն կերպ փորձելու են խոչընդոտել, նա պատասխանեց․ «Հնարավոր բոլոր սցենարները մեր թիմի կողմից հաշվարկված են»։

Հարցին՝ ո՞վ է ձեր անցումային վարչապետի թեկնածուն, Ալեքսան Ալեքսանյանը պատասխանեց․ «Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»։

Փաստմանը՝ մերձիշխանական ԶԼՄ-ներում տարածվում են տեղեկություններ, թե դուք ամսական 120-150 հազար դոլար եք ծախսում ֆեյքերի համար, Ալեքսան Ալեքսանյանն արձագանքեց․ «Ամեն ինչից անկախ ուզում եմ ասել, որ մենք՝ հայերս, իսկական ու լավ ազգ ենք, ու վաղ թե ուշ ֆեյքամոլությունը ՀՀ-ից պետք է վերանա։ Էդ ֆեյքերով տառապողներն իրենք են, իրենց բազմահազարանոց ֆեյքերի բանակի վրա իրենք ծախսում են մեր տատիկ-պապիկների թոշակների գումարները, վատնում են պետբյուջեն քոմենթ գրողների վրա։ Ինչ վերաբերում է մեզ՝ մենք չունենք ֆեյքեր, մեր աջակիցներն իրական մարդիկ են, մեզ լայք դնողները իրական մարդիկ են»։

Դատարանի բակից ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031