Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պայքարից հետ պահել չեն կարող․ Ալեքսան Ալեքսանյանը՝ Սամվել Կարապետյանի աջակիցների ձերբակալությունների մասին

Մարտ 13,2026 19:40 Share

«Նման բաներով մեզ մեր մեծ պայքարից հետ պահել ոչ մեկը չի կարող՝ Նիկոլը կլինի, ով ուզում է՝ լինի, մինչև չունենանք ուժեղ Հայաստան»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի աջակիցների ձերբակալություններին։

Նշենք, որ «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել էր․ «Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում կան բերման ենթարկվածներ։ Հակակոռուպցիոն դատարանի առաջ խաղաղ սատարման ակցիայի մասնակիցները անհասկանալի պատճառով բերման են ենթարկել։ Մարդկանց թույլ չեն տվել լուսացույցի հատվածով անցնել, ընդամենը փողոցը անցնելու պատճառով կան բերման ենթարկվածներ»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ դատարանի բակում ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքի վայրից 10-25 հոգի բերման է ենթարկվել։

Այս առիթով Ալեքսան Ալեքսանյանը պարզաբանեց․ «Բոլորը՝ ոստիկանությունից սկսած, տեսել են, որ մեր կողմից որևէ բացասական բան, լարվածության ստեղծման միտում ու ցանկություն չկա ու չի էլ լինի։ Մենք մեր տեղում ամուր կանգնած ենք միշտ։ Այսօր բոլորս հավաքվել ենք, տասնյակ հազարավոր հայրենակիցներ են իմացել, որ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի դատավարությունն է ընթանում, դեռ մարդիկ գալիս են։ Ու եթե փոքրիկ սադրիչների պատճառով ինչ-որ մարդիկ ձերբակալվել են, իրավաբանները կզբաղվեն, ամեն ինչ նորմալ կլինի»։

Հակակոռուպցիոն դատարանի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Հ․Գ․ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Սամվել Կարապետյանի հավաքի մասնակից 3 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031