ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնում է.
«Այսօր Բրյուսելում հանդիպել եմ ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»:


















































