Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանը գոնե թե իր ապրած կյանքով կարողացել է ապացուցել, որ իր խոսքերը բնավ փոշի կամ օդ չեն»․ Մամիկոն Ասլանյան

Մարտ 13,2026 20:40 Share

«Կարծում եմ՝ ընդհանրապես ընդդիմադիր դաշտի թիրախավորման, ճակատավորված աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել շոշափելի դրական արդյունքների»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված, բայց չպաշտոնավարած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Նա նշեց․ «Սամվել Կարապետյանը գոնե թե իր ապրած կյանքով կարողացել է ապացուցել, որ իր խոսքերը բնավ փոշի կամ օդ չեն, և իր ապրած կյանքը գրավականն է, որ կկատարի իր խոստումները։ Թող թողնեն բանտից, մարդը վերցնի առաջնորդությունը և ստեղծի աշխատատեղերը, 20․000 բնակարանները, երկրի միջազգային անվտանգությունն ունենա ամրապնդումներ, այլապես քաղաքական մրցակիցներին քաղաքական հաշվեհարդարի մեջ պահել, կալանքի տակ պահել, զրկել խոսքի իրավունքից և ֆեյք պիտակավորումներով հանդես գալը ամենաանշնորհակալ գործն է»։

Հակակոռուպցիոն դատարանի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031