«Մենք այստեղ ենք հանուն ուժեղ խաղաղության, որը բոլորս ուզում ենք»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
Տիգրան Աբրահամյանը վստահեցրեց՝ հունիսի 7-ին «Ուժեղ Հայաստանը» հաղթելու է․ «Եվ մենք ունենալու ենք ուժեղ խաղաղություն, իսկ դա մնայուն, երկարաժամկետ խաղաղություն է։ Այս խաղաղությունը, որը ներկայացվում է գործող իշխանության կողմից, փխրուն ու թույլ խաղաղություն է, ոչնչով չերաշխավորված։ Այսօրվա բոլոր պայմանավորվածությունները, որոնք կան մեր հարևան պետության հետ՝ խոսքը նաև Ադրբեջանի մասին է, ոչնչով երաշխավորված չեն»։
Կարդացեք նաև
Հարցին՝ Դո՞ւք ինչով եք երաշխավորում, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Մեկ երաշխավոր ունենալը բավարար չէ․ պետք են մեկից ավելի երաշխավորներ»։
Հակակոռուպցիոն դատարանի բակից ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































