Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը

Մարտ 14,2026 15:06 Share

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ալեքսանդր Դե Քրուի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ՀՀ կառավարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում ընդունված 2026-2030թթ. համար Երկրի ծրագրային փաստաթուղթը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հետագա ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ80 բարեփոխումների գործընթացի վերաբերյալ` ընդգծելով դրա կարևորությունը Կազմակերպության առավել արդյունավետ, համակարգված և արդյունքահեն գործունեության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ ընթացող աշխատանքներին` ներկայացնելով այս համատեքստում ՀՀ տեսլականը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կլիմային և կենսաբազմազանությանն առնչվող հարցերում ՄԱԶԾ ներգրավվածության կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031