Հայաստանյան մամուլում եւ սոցցանցերում վերջին օրերին աշխուժորեն քննարկվում էր փետրվարի 3-13-ը ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից ՀՀ-ում անցկացված սոցիոլոգիական հարցումների մի աղմկոտ պատմություն, որը հանրային բուռն հետաքրքրությունների ալիք է առաջացրել: Բանն այն է, որ ՄՀԻ-ն բավական հայտնի հետազոտական կազմակերպություն է, իսկ հարցումների գլխավոր թեման հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում առաջադրված ՀՀ վարչապետության թեկնածուների հանրային վստահության, այլ կերպ՝ նրանց վարկանիշի մասին է: Ի դեպ, հարցումների արդյունքներն ամփոփվել են փետրվարի 13-ին, մինչդեռ բուն նյութը հրապարակվել է դրանից 3 շաբաթ անց՝ մարտի 6-ին:
Ընդ որում՝ ՄՀԻ անցկացրած հարցման արդյունքները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարկ է համարել ներկայացնել սոցցանցի իր էջում՝ ստեղծելով տեքստի նկատմամբ իր մենաշնորհի տպավորություն: Հետգրության մեջ նա, մասնավորապես, գրում է. «Դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը, իբր, խուճապի մեջ է, իրենք հակառակ պատկերն ունեն, եւ իրենց հանգստացնեն»: Խոսնակի անհոդաբաշխ խոսքն ուղղված է «Հայաստան» դաշինքին, որի ղեկավարն արժանահավատ չի համարում խնդրո առարկա հարցման տվյալները: Երկրորդ նախագահը հայտարարում է, որ իրենց կողմից անցկացված սոցհարցումները լրիվ հակառակ պատկերն են ի հայտ բերել:
Հակիրճ ծանոթանանք «սրբագրված» տարբերակին, քանի որ իրականը գոյություն չունի: Համենայն դեպս՝ այն մեզ համար անհասանելի է: Եվ այսպես՝ ձեւակերպված հարցը. «Ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի»: Պատասխանները բաշխվել են հետեւյալ կերպ. ՔՊ՝ 24%, «Ուժեղ Հայաստան»՝ 9%, «Հայաստան» դաշինք եւ ՀՅԴ՝ 3%, ԲՀԿ՝ 3%: «Դեռ չի որոշել կամ դժվարացել է պատասխանել» հարցվածների 30%-ը, 9%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 8%-ը հայտնել է, որ չի մասնակցելու ընտրություններին։ Մնացած ուժերը ստացել են 1%-ից ցածր ձայներ։ Իսկ նրանց շրջանում, ովքեր «շատ հավանական է՝ մասնակցեն ընտրություններին», պատկերը հետեւյալն է. ՔՊ՝ 29%, «Ուժեղ Հայաստան»՝ 11%, «Հայաստան» դաշինք եւ ՀՅԴ՝ 4%, ԲՀԿ՝ 2%։
Իրական հարցման տվյալները, որոնք ցույց տվեցին Փաշինյանի նկատմամբ վստահության կտրուկ անկումը, անակնկալի են բերել հարցման պատվիրատուներին: Ըստ աղբյուրի՝ չնայած վերջին մեկ տարվա տարատեսակ քարոզչական հնարքներին, անգամ երկու ձեռքի բութ մատների ու ցուցամատների հպմամբ սիրո ամենօրյա խոստովանություններին, նրա վարկանիշը գրեթե չի աճել՝ մնալով իշխանության համար աննախադեպ վտանգավոր նշաձողի վրա: Այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ փորձում են վարկանիշ չունեցող ուժից հաղթողի կերպար կերտել՝ ժողովրդին ցույց տալու, որ մեկ է՝ ՔՊ-ն է ընտրվելու: Այնինչ տարբեր իրական հարցումներով՝ ժողովրդի 70 տոկոսից ավելին ՔՊ-ին եւ անձամբ Նիկոլին ձայն չի տա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում


















































