Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքը հետայսու լեգիտիմ թիրախ է իր երկրի համար:
«Աջակցություն ցուցաբերելով իսրայելական ռեժիմին անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ձախողված Ուկրաինան փաստացի ներգրավվել է պատերազմում և, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի համար օրինական թիրախի», – գրել է Ազիզին X սոցիալական ցանցում:
Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում հանդիպել է Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի հետ: Զելենսկին սոցցանցերում հայտնել է, որ թագաժառանգ արքայազնի և նրա թիմի հետ հետ քննարկել է իրավիճակը Իրանում և ամերիկյան գործողության ընթացքը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































