Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ ա 29 տոկոսը»․ Սյունիքում Նիկոլ Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջ

Մարտ 15,2026 16:12 Share

Սյունիքում, ինչպես իրենք են ներկայացնում, ներկուսակցական քարոզարշավի նպատակով գտնվող Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները, անչափահաս երեխաների են ներգրավվում քաղաքական գործընթացների մեջ։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Նիկոլ Փաշինյանը քայլում է եւ զրուցում դպրոցական երեխաների հետ՝ առաջիկա ընտրությունների մասին։

Նիկոլ Փաշինյանի եւ երեխաների զրույցը ներկայացնում ենք բառացի։

-Երկու ամսից ընտրություններ լինելո՞ւ է։

Ն․ Փ․ -Հա։ Ո՞ւմ օգտին ես քվեարկելու։

-Ձեր։

Ն․ Փ․ -Գնալո՞ւ ես ընտրությունների։

-Այո։

Ն․ Փ․ -Ապրես։

-29 տոկոս Ձեզ են ընտրելու։

Ն․ Փ․ -Հը՞։ 29 տոկոսը քիչ ա։

-Մեկին էլ՝ 46։

Ն․ Փ․ -Քիչ ա, քիչ ա 29 տոկոսը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031