Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառազինությունը հարեւան երկրները չեն ընկալի որպես ագրեսիվություն․ Նիկոլ Փաշինյան

Մարտ 15,2026 16:47 Share

«Քաղաքացիական պայմանագիր» ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղաղությանը՝ նշեց,  որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտային հռչակագիր է, քանի որ եթե պետություն հռչակելով՝ խնդիրներ ես առաջադրում, ապա դա պետություն չի։ Անդրադառնալով ընդդիմությանը՝ վարչապետը նշեց, որ ընդդիմությունը հայրենիքում օտար երկրների շահերից են խոսում՝ կարեւորելով արժանապատվությունը։

Անդրադառնալով խաղաղությանը՝ վարչապետը նշեց, որ հարեւան երկրների հետ լարվածություն չկա։ Քաղաքացու այն դիտարկմանը, որ խաղաղության համար պետք է զենք ունենալ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «թղթե շերեփին պետք է փոխարինի պետության ուժեղացումը»։

«Ես 2–3 ամիս առաջ հայտարարություն արեցի, որ այն քաղաքացիները, որոնք ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռք բերել, կտանեմ, ցույց կտամ։ Արդեն մի քանի խումբ հրավիրել, տարել, ցույց եմ տվել, սակայն մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք այն եզրակացության, որ բոլորին պետք է ցույց տանք, հրապարակային պետք է ցույց տանք։ Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունը ընդգծելով եւ խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարեւանների հետ լարվածություն չկա, մեր հարեւանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»,-Կապանում ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ կառավարությունը պետք է ժողովրդին հաշվետվություն ներկայացնի, ու դա հավանաբար լինելու է մայիսին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031