Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ռուսաստանում և Հայաստանում հայտնի օլիգարխի ընտանիքին պատկանող կասկածելի մեքենան․ Shamshyan.com

Մարտ 15,2026 18:17 Share

Այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հնարավոր է ուկրաինական համարանիշներով «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու։Կարճ ժամանակում հերթական օպերատիվ տեղեկություններով պարզվում է, որ նա ժողովրդին հայտնի «Աբովյանի պատից» երթևեկում է դեպի Երևան։ Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ նշված ավտոմեքենան հայտնաբերվում է, ապա տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք։

Տեղում պարզվում է, որ վարորդը հայկական վարորդական իրավունքի վկայական չունի, իսկ ավտոմեքենան գտնվել է հետախուզման մեջ, թեև վարորդը հայտնել է, որ այն այլևս հետախուզման մեջ չէ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի հայ օլիգարխներից մեկի ազգականն է, իսկ այդ օլիգարխի նկատմամբ ժամանակին հետախուզում էր հայտարարվել Ռուսաստանի կողմից, և ՌԴ-ն պահանջում էր, որ Հայաստանը նրան արտահանձնի Ռուսաստանին, ինչը հայկական կողմը մերժել էր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031