Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը այսօր երկրորդ ոսկե մեդալը բերեց Հայաստանի հաշվարկին։ Սերբիայում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշը 60 կգ քաշային կարգի եզրափակչում երկու րոպեում 9։0 հաշվով առավել քան վստահ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կոխալիձեի նկատմամբ՝ նվաճելով հաղթողի կոչումը։
Այսպիսով, Հայաստանի Մ 23 հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Զրենյանինում նվաճեց 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ եւ թիմային հաշվարկով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ միավորների չնչին տարբերությամբ զիջելով միայն Ռուսաստանի թիմին։
Մեր հավաքականից մեդալակիր դարձան.
60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, ոսկի
Կարդացեք նաև
130 կգ՝ Արամայիս Հարությունյան, ոսկի
77 կգ՝ Սամվել Տերտերյան, արծաթ
55 կգ՝ Մանվել Խաչատրյան, բրոնզ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































