«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Սոչիի» հետ հանդիպման ժամանակ դուբլ գրանցելով դարձել է 21-րդ դարում ՌՊԼ-ում հանդես եկող ութերորդ կենտրոնական կիսապաշտպանը, որը դարձել է 50 գոլի հեղինակ։
Սպերցյանից առաջ դա կարողացել են անել Իգոր Սեմշովը՝ 87 գոլ, Քրիստիան Նոբոան՝ 78, Դմիտրի Լոսկովը՝ 66, Դենիս Գլուշակովը՝ 60, Սերգեյ Սեմակը՝ 56, Ալան Ձագոեւը՝ 55 եւ Ալեքսանդր Երոխինը՝ 53։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































