Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմն «Օսկար»-ի է արժանացել որպես լավագույն վավերագրական ֆիլմ

Մարտ 16,2026 10:33 Share

«Ազատություն». «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը, որը պատմում է Կրեմլի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դեմ լուռ դիմադրություն ցույց տվող երիտասարդ ռուս ուսուցչի մասին, մարտի 15-ին արժանացավ «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ։

«Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմն այն մասին է, թե ինչպես ես կորցնում քո երկիրը, և այս տեսանյութի հետ աշխատելիս մենք տեսանք, որ դու կորցնում ես այն անթիվ-անհամար, փոքր հանցակցության գործողությունների պատճառով», – բեմում համառեժիսոր Պավել Տալանկինի հետ միասին ասաց ռեժիսոր Դեյվիդ Բորենշտեյնը։

«Երբ մենք դառնում ենք մեղսակից, երբ կառավարությունը մարդկանց է սպանում մեր խոշոր քաղաքների փողոցներում, երբ մենք ոչինչ չենք ասում, երբ օլիգարխները գրավում են լրատվամիջոցները և վերահսկում», – հավելեց նա։

Բորենշտեյնի և Տալանկինի կողմից ստեղծված ֆիլմում օգտագործվում են Տալանկինի կողմից երկու տարվա ընթացքում նկարահանված կադրերը՝ ցույց տալու, թե ինչպես է նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությունը աշակերտներին ներշնչում պատերազմամետ քարոզչական գաղափարներ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031