Shamshyan.com. Երեկ՝ մարտի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:25-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ բախվել են 21-ամյա Արսեն Բարսեղյանի վարած «Tesla» մակնիշի, 29-ամյա Ալեքսան Ջուլհակյանի վարած «Toyota» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Էջմին Քեշիշիի վարած «Tesla» մակնիշի և 20-ամյա Ռուբեն Միրզոյանի վարած «Zeekr» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ռ. Միրզոյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ 19-ամյա Էմիլ Կիրակոսյանն ու 22-ամյա Արամ Եդիգարյանը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մինչ ավտոմեքենաների բախումը դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել մի քանի ծառերի, որոնցից մեկը կոտրել է, և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Հարվածի հետևանքով «Zeekr»-ի առջևի անվահեծաններից մեկը կոտրվել է։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































