Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյանի մասնակցությամբ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նիստին քննարկվել են ներգաղթի նպատակով պահման վայրերի և սոցիալական խնամքի հաստատությունների վերաբերյալ նոր չափանիշների նախագծերը

Մարտ 16,2026 11:38 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 9-ից 13-ը  Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 119-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։

Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է մի շարք երկրներ իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ։

Կոմիտեն նաև քննարկել է ներգաղթի նպատակով պահման վայրերի և սոցիալական խնամքի հաստատությունների վերաբերյալ նոր չափանիշների նախագծերը։

Նիստի շրջանակում ներկայացվել են նաև Կոմիտեի վերջին ամիսներին մի շարք երկրներում իրականացված այցերի վերաբերյալ բանավոր հաշվետվություններ, ինչպես նաև քննարկվել են բարձր մակարդակի հանդիպումների արդյունքները և ապագա այցերի ու հանդիպումների ծրագրերը։

Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ, CPT) Հայաստանը ներկայացնող անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Պաշտպանի անդամակցության ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ն է:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031