Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքի սկզբունքը պետք է դառնա ոչ թե անցյալի տարբեր դրվագների հիշեցումները, այլ հանրությանը նոր առաջարկի ձևակերպումը. Տիգրան Աբրահամյան

Մարտ 16,2026 12:07 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտի, պեռաշկի էլ․ պետք լինի՝ ճաշն իրար գլխին կլցնեն, կհրեն իրար, ցեխն էլ կգցեն։ Վերջինը՝ նաև բառի քաղաքական իմաստով։

Բայց փաստ է, որ ամոթանքի, ծաղրի, իսկ որոշների՝ հիացմունքի դրսևորման պայմաններում իշխանությունը շարունակում է օրակարգն «ատամներով պահել»։

Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը։

Ի դեպ, այլընտրանքի սկզբունքը պետք է դառնա ոչ թե անցյալի տարբեր դրվագների հիշեցումները, այլ հանրությանը նոր առաջարկի ձևակերպումը։

Անցյալի դրվագները պետք են արժեհամակարգը մաքուր պահելու, նոր սերունդը դաստիարակելու, դասեր քաղելու համար, բայց քաղաքական իրողությունները զուգահեռ այլ պահանջներ են ձևավորում, որոնցից փախչել կամ դրանք շրջանցել պարզապես չի ստացվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031