Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների շուրջ 98%-ի համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ անլուծելի, 80%-ը չունի աշխատանք. Մետաքսե Հակոբյան

Մարտ 16,2026 13:36 Share

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարտի 14-ին կայացավ այս տարվա արդեն 4-րդ հանդիպումը Արցախի մեր հայրենակիցների հետ՝ «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում։

Այս մի քանի հանդիպումներն արդեն իսկ բավական են դաժան իրականությունն արձանագրելու համար․
արցախցիների շուրջ 98%-ի համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ անլուծելի, իսկ 80%-ը չունի աշխատանք։

Մենք փորձում ենք բոլոր հնարավոր և երբեմն նույնիսկ անհնար ճանապարհներով լուծումներ գտնել մարդկանց խնդիրների համար, սակայն ակնհայտ է՝ առանց պետական միջամտության և ճիշտ սոցիալական քաղաքականության շատ հարցեր պարզապես լուծելի չեն։

Միևնույն ժամանակ այս հանդիպումները բացահայտում են նաև մեկ այլ կարևոր ճշմարտություն․ նույնիսկ այս դաժան պայմաններում արցախցիների մեծամասնության կյանքը շարունակում է կապված մնալ Արցախի հետ։

Հանդիպումների արդյունքներով՝
❗️55%-ը իր կյանքը պատկերացնում է միայն Արցախում,
❗️44%-ը միանշանակ ուզում է վերադառնալ, բայց այսօր չի պատկերացնում՝ ինչպես,
❗️և ընդամենը 1%-ն է որոշել հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։

Հ.Գ. Այս հանդիպումը ամենածանրն էր։

Դժվար է խոսել մի երիտասարդի հետ, որը պատերազմներում կորցրել է հորը և եղբորը, իսկ 2023-ի պատերազմում ինքն է դարձել հաշմանդամ։ Հանդիպել չորս անչափահաս երեխաների հորը, ով պատերազմի հետևանքով գամված է հաշմանդամի սայլակին։
Այս մարդիկ «վիճակագրություն» չեն։
Սրանք ճակատագրեր են։ Սրանք ընտանիքներ են։ Սրանք կոտրված, բայց դեռ կանգնած մարդիկ են։
Եվ ամենակարևորը գիտե՞ք որն է։

Նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ տուն գնալ։
Տուն, որը խլեցին։
Տուն, որի համար վճարեցին ամենաթանկ գնով։
Տուն, որի ցավը իրենց հետ կրում են ամեն օր։
Եվ ի վերջո. Արցախը չեն կորցրել նրանք, ովքեր ուզում են վերադառնալ։
Արցախը նրանք են կորցրել, ովքեր արդեն համակերպվել են դրա կորստի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031