Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարին տնտեսական ակտիվությունը բարձր մնաց՝ կազմելով 7.6 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը

Մարտ 16,2026 13:52 Share

Համաշխարհային բանկի կողմից մարտին հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը  

  • Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճեց 6 տոկոսով (տ/տ)՝  ընդ որում շինարարության և հանքարդյունաբերության բարձր աճով։
  • Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ընդլայնվեցին 43.7 տոկոսով (տ/տ), հիմնականում՝ Ռուսաստանից։
  • Փետրվարին գնաճը շարունակեց աճել՝ հասնելով 43 տոկոսի, մեծ մասամբ պայմանավորված սննդամթերքի գներով։
  • Հունվարին և՛ արտահանման, և՛ ներմուծման ցուցնանիշների երկնիշ անկում գրանցվեց՝ հիմնականում պայմանավորված թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման փուլային դադարեցմամբ։

Հունվարին գրանցվեց կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.9 տոկոսի չափով բյուջեի հավելուրդ։

Հունվարին տնտեսական ակտիվությունը բարձր մնաց՝ կազմելով 7.6 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) և ընդհանուր առմամբ նախորդ տարվա հունվարին գրանցված 7.3 տոկոսին (տ/տ) համահունչ։ Աճին գլխավորապես օժանդակեցին շինարարությունը (18.7 տոկոս, տ/տ) և արդյունաբերությունը (10.6 տոկոս, տ/տ), հիմնականում հանքարդյունաբերական գործունեության  (25.2 տոկոս) և էլեկտրաէներգիայի և էներգիայի արտադրության (17 տոկոս, տ/տ) աճի հաշվին։ Մշակող արդյունաբերության աճը հունվարին համեստ էր՝ 4.3 տոկոս (տ/տ), ընդ որում մշակող արդյունաբերության այնպիսի խոշոր ապրանքների աճը, ինչպիսիք սննդամթերքը և մետաղներն էին, համապատասխանաբար  զրոյական և 2․2 տոկոս էր։ Ոչ առևտրային ծառայությունների և մանրածախ առևտրի աճը կազմեց համապատասխանաբար 7.4 և 7.9 տոկոս (տ/տ)։ Հունվարին գրանցված բիզնեսների թիվը նվազեց 13.8 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված 18.6 տոկոսով անհատ ձեռներեցների ցուցանիշի իջնելով։

Փետրվարին գնաճը հունվարի 38 (տ/տ) տոկոսից հասավ 4.3 տոկոսի (տ/տ)։ Ամենամեծ նպաստումը շարունակեցին ապահովել սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները, որոնց գնաճն բարձրացավ 6.5 տոկոսով  (տ/տ) և մոտավորապես 59 տոկոսով նպաստեց ընդհանուր գնաճին։ Ալկոհոլային խմիչքների և առողջապահության գները համապատասխանաբար բարձրացան  10.3 և 4.5 տոկոսով (տ/տ), ընդհանուր գնաճին դրանցից յուրաքանչյուրի 11 տոկոս նպաստմամբ, իսկ գնաճն ավելացավ նաև տրանսպորտի (3.6 տոկոս, տ/տ) և կրթության (8.3 տոկոս, տ/տ) ճյուղերում։

Հունվարին արտահանման և նվազման ցուցանիշներն իջան համապատասխանաբար  13.5 տոկոսով (տ/տ) և 11.2 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով  2025 թ վերջին երկու ամիսների բարձր աճին։    Արտահանումը նվազեց 13.5 տոկոսով (տ/տ)՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի 45.1 տոկոսով (տ/տ),  ինչպես նաև կենցաղային տեխնիկայի 69.1 տոկոսով (տ/տ) նվազման հաշվին՝ պայմանավորված վերաարտահանման անկմամբ։ Կրճատվեցին նաև այլ ապրանքների, օրինակ՝ պատրաստի սննդամթերքի (նվազումը՝ 16 տոկոս) և կենդանական ծագման այլ մթերքների (նվազումը՝ 23.8 տոկոս) արտահանման ծավալները։ Հիմնական դրական նպաստումը ապահովեցին հանքանյութերը, որոնց արտահանումն աճեց 43 տոկոսով (տ/տ)։ Միաժամանակ ներմուծումը նվազեց 11.2 տոկոսով (տ/տ)՝ նույնպես թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի  63.3 տոկոսով (տ/տ)  և կենցաղային տեխնիկայի 42.7 տոկոսով նվազման, ինչպես նաև տրանպորտային միջոցների ներմուծման ցուցանիշի 25.7 տոկոսով իջնելու հաշվին։  Հունվարին, չներառելով թանկարժեք մետաղների և քարերի ու կենցաղային տեխնիկայի առևտուրը, արտահանման ցուցանիշը բարձրացավ 8 տոկոսով (տ/տ), իսկ ներմուծման ցուցանիշը չաճեց (տ/տ)։ Զբոսաշրջիկների ժամանումները հունվարին կտրուկ աճեցին 28.6 տոկոսով (տ/տ)՝ արտացոլելով անցյալ տարվա երկրորդ կիսամյակում գրանցված բարձր աճի  շարունակությունը։

Հունվարին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճեցին 43.7 տոկոսով (տ/տ)։ Սա պայմանավորված էր 43 տոկոսով (տ/տ) Ռուսաստանից զուտ ներհոսքերի աճով (կազմեց ընդհանուր զուտ ներհոսքի 52  տոկոսը), Միացյալ Նահանգներից ներհոսքի ծավալի 7.6 տոկոսով (տ/տ) ընդլայնման հետ մեկտեղ (կազմեց ընդհանուր զուտ ներհոսքի 38 տոկոսը)։ Հատկանշական է, որ հունվարի աճը նշանակալիորեն բարձր էր 2025 թ․ հունվարին գրանցված 17.3 տոկոս (տ/տ) աճի համեմատ։

Փետրվարին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 0.7 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը նախորդ ամսվա նկատմամբ), իսկ եվրոյի նկատմամբ արժեզրկվեց 0.2 տոկոսով (ա/ա)։ ՀՀ դրամը փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ միջինն արժևորվեց 4.6 տոկոսով (տ/տ), իսկ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվեց համապատասխանաբար 8.4 տոկոսով (տ/տ) և 14.2 տոկոսով (տ/տ)։ Համախառն պահուստներն ընդլայնվեցին՝ փետրվարի վերջին կազմելով 5.5 միլիարդ ԱՄՆ դոլար, որը համարժեք է 4.1 ամսվա ներմուծումների։

Հունվարին առևտրային բանկերի ավանդները նվազեցին 0.3 տոկոսով (ա/ա), իսկ վարկերն ընդլայնվեցին 1.1 տոկոսով (ա/ա)։  Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը կայուն մնաց՝ կազմելով 19.3 տոկոս (տ/տ) ընդհանուր ավանդների և 24.1 տոկոս  (տ/տ) վարկերի դեպքում։ Ֆինանսական համակարգի առողջ ցուցանիշները պահպանվեցին․ կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 20.3 տոկոս, չաշխատող վարկերը կայունացել են՝ կազմելով 1.3 տոկոս։

Հունվարին գրանցվեց գնահատված տարեկան ՀՆԱ-ի   0.9 տոկոսին համարժեք ընդհանուր բյուջեի հավելուրդ՝ նախորդ հունվար ամիսներին նկատված օրինաչափությանը համահունչ։ Հունվարին ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհներն անվանական արտահայտությամբ աճեցին 7.5 տոկոսով (տ/տ)։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) ավելացան 7.8 տոկոսով (տ/տ), հիմնականում 19 տոկոսով (տ/տ) հավաքված եկամտային հարկի և 6.8 տոկոսով հավաքված ԱԱՀ-ի աճի հաշվին։ Ընդհանուր ծախսերն աճեցին  9.3 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված 21.2 տոկոսով (տ/տ) ընթացիկ ծախսերի աճով, իսկ կապիտալ ծախսերի ծավալը կրճատվեց 67.3 տոկոսով (տ/տ)՝ արտացոլելով  2025 թ. բարձր բազայից պաշտպանության կապիտալ ծախսերի  64.8 տոկոսով (տ/տ) նվազումը։ Հունվարին առողջապահության ընթացիկ ծախսերը գրեթե եռապատկվեցին (տ/տ)՝ պայմանավորված պետական առողջապահական ապահովագրության ներդրմամբ։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031