Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա առաջին անգամ է, երբ Հայաստանի մրցակցային մարմինը հնարավորություն է ունեցել նման միջոցառում հյուրընկալելու մեր երկրում»

Մարտ 16,2026 15:53 Share

Երևանում մեկնարկել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են 32 երկրների պատվիրակներ՝ մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ։

2024 թվականին ICN-ը հայտարարել էր աշխատաժողովը հյուրընկալելու մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության հայտը՝ ի դեմս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի։

«Սա առաջին անգամ է, երբ Հայաստանի մրցակցային մարմինը հնարավորություն է ունեցել նման միջոցառում հյուրընկալելու մեր երկրում, բացի այդ երկու օր անց մենք նաև ՏՀԶԿ Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի միջոցառումն ենք ընդունելու։ Սա առաջին հերթին կարևոր է նրանով, որ մենք ցույց ենք տալիս նման միջոցառումներ հյուրընկալելու մեր կարողություններն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի շարունակաբար զարգացման մասին վկայող ազդակ է մեր միջազգային գործընկերների կողմից»,- ընդգծել է ՄՍՇՊՀ նախագահը։

Աշխատաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Արդյունավետ մրցակցային միջավայրը նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, նորարարությունների խթանմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։ Հետևաբար մրցակցության քաղաքականության զարգացումը և դրա արդյունավետ կիրարկումը կարևոր դեր ունեն տնտեսական քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացում», – նշել է նախարար Պապոյանը։
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հանդես է եկել հիմնական ելույթով՝ «Մրցակցության շահերի պաշտպանության կարևորությունը՝ ժամանակակից արագ փոփոխվող տնտեսությունում» թեմայով։

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում տեղի կունենան նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսները կանդրադառնան մրցակցության ոլորտին առնչվող արդի հիմնախնդիրների։

Մրցակցության միջազգային ցանցը կոչված է խթանելու մրցակցության մարմինների համագործակցությունը ամբողջ աշխարհում։ Հայաստանի մրցակցային մարմինը հանդիսանում է կազմակերպության անդամ 2001 թվականից, ընգրկված է երեք աշխատանքային խմբերում։

Մրցակցության և սպառողների շահերի
պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031