🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 9-15-ը
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.26մ (15.03.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.063 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մարտի 15-ը ներառյալ՝ 10.840 մլն.մ³:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ


















































