Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիդան. Մեր նպատակն է մնալ այս պատերազմի սահմաններից դուրս

Մարտ 16,2026 17:16 Share

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան փորձում է հեռու մնալ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունից և չներգրավվել տարածաշրջանում տարածվող պատերազմում։

«Associated Press»-ին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ ներկայում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերականգնման ուղղությամբ լուրջ նախաձեռնություններ դեռ չեն նկատվում։ Նրա խոսքով՝ Իրանում շատերը իրենց «դավաճանված» են զգում, քանի որ միջուկային բանակցությունների ընթացքում ենթարկվել են հարձակումների։

Ֆիդանը անդրադարձել է նաև այն տեղեկություններին, թե Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է մտել Թուրքիայի օդային տարածք։ Նրա խոսքով՝ իրանական կողմը պնդում է, որ Թուրքիային ուղղված հրթիռ չի արձակել։ «Մենք հասկանում ենք, որ կարող են լինել սադրանքներ, բայց մեր նպատակն է մնալ այս պատերազմի սահմաններից դուրս», — նշել է նա։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև մեկնաբանել է տարածաշրջանային իրավիճակը՝ ընդգծելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության պայմաններում Իսրայելը մշտապես նոր «թշնամիներ» է փնտրում։ Նրա խոսքով՝ եթե թիրախը Թուրքիան չլիներ, կընտրվեր տարածաշրջանի մեկ այլ երկիր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031