Ermenihaber. Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանի Սուրբ Քառասուն Մանուկ հայկական եկեղեցում տեղի է ունեցել «40 նահատակների հիշատակի» արարողություն։ Այն անցկացվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։ Մաշալյանն արարողությունից հետո մատնանշել է միասնության և համերաշխության կարևորությունը՝ ընդգծելով համայնքների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նշենք, որ եկեղեցին տուժել էր 2023-ի փետրվարի 6-ի Քահրամանմարաշում (պատմ. Մարաշ) տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ։
Անվանակոչության օրվան նվիրված պատարագին մասնակցել են մեծ թվով մարդիկ։ Նշենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում Կ․ Պոլսի պատրիարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջինքի (Մեծ պահքը կիսող օր) արարողություն։


















































