Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Մարտ 16,2026 17:32 Share

Մարիամ Ստեփանյանը նշանակվել է կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Մինչ այս, նա գլխավորում էր կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։

«Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- նշել է Ստեփանյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հաջողություն է մաղթել Մարիամ Ստեփանյանին նոր պաշտոնում։

«Մարիամ Ստեփանյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և լավ ծանոթ է կանանց ֆուտբոլի համակարգին:

Նրա գլխավորությամբ կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներն իրենց առաջին հաղթանակներն են տոնել Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում: Վստահ ենք, որ Մարիամ Ստեփանյանի կուտակած փորձը, նվիրված աշխատանքը և մասնագիտական մոտեցումը կնպաստեն կանանց Հայաստանի ազգային հավաքականի հետագա առաջընթացին։

Մաղթում ենք նրան հաջողություն և բարի երթ»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղը կանցկացնի ապրիլի 14-ին։ Մեր ընտրանին տանը կընդունի Բելառուսին։

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031