Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Առուշ Առուշանյանին չեմ մեկնաբանում»․ Գերասիմ Վարդանյանը վստահ է՝ բոլոր հնարավորությունները կան ընտրություններում միասնական ընդդիմության հաղթանակի համար

Մարտ 16,2026 19:33 Share

«Ես Առուշ Առուշանյանին չեմ մեկնաբանում, գորիսեցիները ընտրություններին կմեկնաբանեն, ինձ թվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի համակիր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։

Հարցը վերաբերում էր նրան, որ այս տարիների ընթացքում շատերը ճամբարափոխ եղան՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ հարաբերությունները լավացնելով։

Մասնավորաբար, երեկ Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին համակիր Առուշ Առուշանյանն էր Սյունիքում ուղեկցում Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ի թիմին, ինչի առիթով քննադատություններ եղան։

Գերասիմ Վարդանյանը նաև հայտարարեց, որ իր գնահատմամբ այս պահին բոլոր հնարավորությունները կան՝ առաջիկա ընտրություններում միասնական ընդդիմության հաղթանակն ապահովելու համար․ «Մեր նպատակը հստակ է, մենք գնում ենք մեր նպատակների հետևից։ Վերջակետը միայն մեր նպատակն է։ Մեր ճանապարհը բարդ է, հեշտ չէ, այս ճանապարհի ընթացքում շատերը հեռացել են, շատերը նաև միացել են, և ես ուզում եմ տեսնել այն մարդկանց, ում հետ մինչև վերջ ենք գնալու և ճանապարհի վերջում առիթ կունենանք միմյանց շնորհավորելու»։

«Հայաստան» դաշինքն այսօր հայտարարելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր վարչապետի թեկնածուի անունը։

«Հայաստան» դաշինքի համակիր, ժողովրդական արտիստ Մադլեն Ասրյանն էլ լրագրողների հետ զրույցում տարակուսանք հայտնեց՝ դիմելով հասարակությանը․ «Ժողովուրդ ջան, ի՞նչ եք ուտում, որ գնում եք ՔՊ-ի հետևից»։

Լրագրողի դիտարկմանը՝ իշխանական ճամբարից էլ հայտարարում են՝ «Քոչարյանը ծակ գրպանով եկավ՝ հարստացավ ՀՀ բյուջեի հաշվին», տիկինն արձագանքեց՝ ասելով, որ Քոչարյանների ընտանիքն ապահովված է եղել․ «Իրենք աղքատ չեն եկել, իրենք հարուստ մարդիկ են, պարզապես համեստ են, իրենք իրենց ցույց են տվել համեստ։ Իսկ ինչ վերաբերում է՝ ասում են՝ հարուստ է, հարստացել է․ լավ է արել, ամեն մի անգրագետ գնացել հարստացել է, միլիոնատեր, միլիարդատեր է դարձել, էդ պարկեշտ ընտանիքը, էդ կրթված ընտանիքը, իր երեխաները չունենա՞ն բիզնես, չհարստանա՞ն, սովա՞ծ մնան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031