Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն և Ռոբերտ Քոչարյանը կրկին միասին կմասնակցեն ընտրություններին․ Իշխան Սաղաթելյան

Մարտ 16,2026 20:11 Share

«Մենք այսօր ավելի ամուր ենք, պինդ և պատրաստ նոր պայքարի»,- «Հայաստան» դաշինքի այսօր կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նկատելով, որ ՀՅԴ–«Հայաստան» դաշինք համագործակցությունը կուռ է, ոչ միայն նորացված, այլև կենսունակ կազմով է։

ՀՅԴ-ն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Առաջ» կուսակցությունը և հասարակական տարբեր շրջանակներ առաջիկա ընտրություններին կմասնակցեն մեկ դաշինքով։

«Մենք չենք նահանջել, միասնաբար կռիվ ենք տվել՝ թե ներսում, թե միջազգային հարթակներում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ սխալներ էլ են ունեցել, բայց դրանք պայքարողի սխալներ են, ոչ թե դավաճանի կամ կողքից դիտորդի։ Նա վստահեցնում է՝ իրենց մղումներն ազնիվ են եղել։

«Միասին կարող ենք»․ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սա է լինելու «Հայաստան» դաշինքի նախընտրական կարգախոսը։

«Հայաստան» դաշինքն այսօր հայտարարելու է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր վարչապետի թեկնածուի անունը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031