Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ եմ հետայսու ևս առավելագույնս օգտակար լինել ՀՀ վարչապետի նախաձեռնած Հայ Եկեղեցու բարենորոգմանը, հատկապես Եկեղեցու նոր կանոնադրությունը պատրաստելուն. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Մարտ 16,2026 20:27 Share

Այս հայտարարության նպատակն է կանխել բոլոր անհարկի, սխալ մեկնաբանությունները, շահարկումները, խեղաթյուրումները: Վերջին տարիներին, Հայ Եկեղեցու հետ կապված 2025 թ. դեպքերից շատ ավելի առաջ, ես մի քանի անգամ գրավոր և բանավոր, նաև Մայր Աթոռում ժողովների ժամանակ, դիմել և բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել:

Ինձ հանգստյան կոչելու տնօրինումը Մայր Աթոռից ստացա 16 մարտի, 2026թ. – ին (գրություն 26/023): Քանի որ սա իմ գրավոր ու բանավոր դիմումների հիման վրա կայացված որոշում է, ուստի չընդունելու որևէ պատճառ չունեմ:

Կարծում եմ բոլորի համար պարզ է, որ Հայ Եկեղեցին կառուցվածքային, կառավարման և կանոնադրական բարեփոխումների կարիք ունի, որպեսզի այլևս այսպիսի ցնցումների ու ճգնաժամի մեջ չհայտնվի:

Ուստի, ի պահանջել հարկին, պատրաստ եմ հետայսու ևս առավելագույնս օգտակար լինել ՀՀ վարչապետի նախաձեռնած Հայ Եկեղեցու բարենորոգմանը, հատկապես Եկեղեցու նոր կանոնադրությունը պատրաստելուն:

Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031