Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք»․ Իշխան Սաղաթելյան

Մարտ 16,2026 20:33 Share

«Մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք։ Մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա և վաղվա գործընկերներ։ Մեր թիրախը մեկն է՝ գործող իշխանությունը։ Մենք շարժվելու ենք այդ սկզբունքով և այդ նույն պահանջն ու ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերից»,- «Հայաստան» դաշինքի այսօր կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՅԴ-ն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Առաջ» կուսակցությունը և հասարակական տարբեր շրջանակներ առաջիկա ընտրություններին կմասնակցեն մեկ դաշինքով։

Արտաքին դերակատարներին դիմելով էլ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է։ Արտաքին որևէ միջամտություն որևէ մայրաքաղաքից մեզ համար անընդունելի է և դատապարտելի։ Բոլորի համար թող սա հստակ լինի»։

Իսկ Հայաստանի հանրությանն ասաց․ «Դուք գուցե վախենում եք փոփոխություններից՝ մտածելով, որ դա բերելու է ցնցումների։ Ձեզ ամեն օր համոզում են, որ դուք արդեն խաղաղ և ապահով եք ապրում, և իշխանափոխությունը ձեզ բերելու է պատերազմի։

Եկեք անկեղծ լինենք․ արդյոք անվերջանալի այդ զիջումները ձեզ տվել են այդ սպասված հանգստությունը, արդյոք ամեն մի զիջումից հետո դուք ձեզ ավելի ապահով ու հանգիստ եք զգում։ Վստահաբար՝ ոչ։ Մեր առաջարկը հավերժական պատերազմը չէ, մեր առաջարկը արժանապատիվ կայությունն է։ Մենք չենք գալիս պատերազմ բերելու, մենք գալիս ենք պատերազմը կանխելու, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու, ինքնիշխանությունը վերականգնելու և ժողովրդի անվտանգությունը ապահովելու։ Մենք գալիս ենք Անկախության հռչակագիրը պահելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031