Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղական համայնքներում կրկին փորձում են ասֆալտով ու մանկապարտեզով քվե գողանալ»․ Սևակ Խաչատրյան

Մարտ 16,2026 20:42 Share

«Գյուղական համայնքներում կրկին փորձում են ասֆալտով ու մանկապարտեզով քվե գողանալ, իսկ իրականում այդ գյուղերը դատարկվում են ոչ թե այն պատճառով, որ ճանապարհները վատն են կամ մանկապարտեզ չկար, այլ այն պատճառով, որ այդ ճանապարհներով այն մթերքը, որոնք իրենք պետք է աճեցնեին և վաճառվեին, այդ ճանապարհով այդ մթերքները չեն գնում համապատասխան շուկաներ»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած միջոցառման ժամանակ, իր ելույթում ասաց «Առաջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՅԴ-ն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Առաջ» կուսակցությունը և հասարակական տարբեր շրջանակներ առաջիկա ընտրություններին կմասնակցեն մեկ դաշինքով։

Սևակ Խաչատրյանը խոստացավ՝ իրենց իշխանության գալուց հետո համայնքների խոշորացման անտրամաբանական ընթացքը պետք է վերանայվի․ «Այսօրվա իշխանությունների կողմից վերը նշված վերարտադրությանն են ուղղված համայնքների, որպես բարեփոխում ներկայացվող, բայց իրականում համայնքը զուտ տարածք դիտարկելը։ Վարչատարածքային բաժանման հիմքում դադարել է գոյություն ունենալ համայնքի շահը, միայն մեկ տրամաբանություն ունեն՝ խոշորացնել այնպես ու այնքան, որ հնարավոր լինի իրենց սրտի համայնքապետի ընտրությունը, իսկ զարգացման անհամաչափությունն ուղղակի աչք է ծակում։ Երևանը, որպես մայրաքաղաք և պետության սիրտ, բնականաբար, ավելի բարենպաստ պայմաններ ունի ներդրումների համար, բայց պետության իրական ֆունկցիան պետք է լինի համաչափության ապահովումը՝ բոլոր համայնքներում ներդրումային հավասար հնարավորություններ ստեղծելով։ Հակառակ դեպքում մենք կունենանք թերաճ և գաճաճ օրգանիզմ՝ մեծ ու առողջ սիրտ, բայց առանց կենսական այլ օրգանների․ այս խնդրի լուծումը մեր գլխավոր անելիքներից է լինելու։ Փաստ է՝ քաղաքաբնակ մարդու կենսաապահովման հիմնական աղբյուրը գյուղն է և իր հողից բարիք ստացող գյուղացին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031