«Փաստորեն, դա ինձ համար ոչ թե պաշտոնի բարձրացում է, այլ իջեցում։ Բայց մենք հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի»,- «Հայաստան» դաշինքի այսօր կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՅԴ-ն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Առաջ» կուսակցությունը և հասարակական տարբեր շրջանակներ առաջիկա ընտրություններին կմասնակցեն մեկ դաշինքով։
Դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։
Կարդացեք նաև
«Չարիքը, որին մարմնավորում է այս իշխանությունը, կպարտվի։ Ես նրանց դեմ պայքարի մեջ եմ մտել նրանց իշխանության գալու առաջին իսկ օրերից և չեմ հանգստանա, մինչև նրանք չհեռացվեն։ Ես նաև սրանով եմ տարբերվում վարչապետի մյուս թեկնածուներից։ Բայց սա բավարար չէ։ Պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր պատասխանատու են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը և այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պատմությունը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































