Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանի և Աշոտ Հովհաննիսյանի գործով վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում

Մարտ 16,2026 21:40 Share

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց հերթական վկան՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի գնման առարկայի գնահատման հանձնաժողովի անդամ, ԷԿԵՆԳ-ի (Էլեկտրոնային կառավարման և ենթակառուցվածքների ներդրման գործակալություն) ներկայացուցիչ Արաքս Ավետյանը։

Դատարանի, մեղադրող և պաշտպանական կողմերի հարցերը բազմաթիվ էին ու բազմազան։ Վկայի հարցաքննությունը տևեց բավականին երկար։ Եվ քանի որ դատարանը օրվա ավարտին նախապես նշանակված դատական մեկ այլ նիստ ուներ, հարցաքննությունը մնաց անավարտ։ Այն կշարունակվի մարտի 20-ին, ժամը 10։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031