Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ պարզապես չեն ցանկացել ենթարկվել արտաքին պարտադրանքներին»․ Արուսյակ Ջուլհակյան. «Ա1+»

Մարտ 16,2026 23:13 Share

«Ես միշտ մտածել եմ այն մասին, թե մեր ժողովուրդն ինչու է օրինապահության խնդիր ունեցել։ Ինքս ինձ համար երկու հիմնական պատճառ եմ գտել՝ առաջինն այն է, որ երկար ժամանակ պետություն չունենալով, տարբեր կայսրությունների կազմում լինելով և դրսից պարտադրված օրենքներ ունենալով՝ մարդիկ պարզապես չեն ցանկացել ենթարկվել արտաքին պարտադրանքներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Սահմանադրությանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագիծն արդեն պատրաստ է և շուտով կներկայացվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը։

Արուսյակ Ջուլհակյանը շարունակելով խոսքը՝ ասում է, իսկ երբ անկախացել ենք, պետականություն ձեռք բերել, դրա զգացողությունը շատ արագ չի եկել։ Միևնույն ժամանակ, երբ Սահմանադրություն ենք ընդունել կամ հետագայում այն փոփոխությունների ենթարկել, այդ գործընթացները լեգիտիմության խնդիր են ունեցել։

«Մարդիկ չեն մասնակցել հանրաքվեներին, այդ տեքստն իրենցը չեն համարել։ Եվ համոզմունք ունենք, որ հիմա ժողովուրդը Սահմանադրությունն իրենը համարելով՝ այդ խնդիրը չի ունենա»,- հավելում է պատգամավորը։

Անդրադառնալով ընդդիմության այն քննադատություններին, թե ինչո՞ւ է այդքան ավելացրել պետական պարտքը և ինչի՞ վրա են ծախսել այդ փողերը, Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ այդ գումարներով ամրացրել են մեր երկրի պաշտպանական հնարավորությունները։

«Ամեն անգամ ասում են, պետական պարտքն ինչո՞ւ է այսքան ավելացել։ Եկեք տանենք՝ տեսեք։ Սպառազինություն է գնվել, գնվում և շարունակվելու է գնվել։ Տեսեք, թե նախկին թիթեղյա տարաների փոխարեն սահմանի երկայնքով ինչ ամրոցներ են կառուցվել»,- եզրափակեց պատգամավորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031