«Տասը տարի առաջ նման դեպք ունեցանք ֆուտբոլում՝ մրցավարների կողմից պայմանավորված խաղի, ցավոք։ Այն ժամանակ ֆեդերացիայի նախագահը հայտարարեց՝ պատժողն ինքն է եւ կպատժի»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ակնարկեց հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
Քննարկվում էր «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը։ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան կանխելու է սպորտային մրցումների արդյունքների արհեստական փոփոխումը, ապահովելու է արդար խաղ եւ սպորտի հեղինակություն:
Սիսակ Գաբրիելյանը նաեւ առաջարկեց՝ եթե քրեական օրենսգրքում կոնվենցիայից բխող պատիժներ են նախատեսվելու, դրանք սահմանվեն միջին ծանրության հանցանքներ, որպեսզի իրավապահները հնարավորություն ունենան համապատասխան գործունեություն ծավալելու։
Հանձնաժողովը դրական քվեարկեց կոնվենցիան վավերացնելուն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































