Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մարգարյան փողոցում:
Մասնավորապես՝ Մարգարյան – Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց, Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի:
Երևանի քաղաքապետարան


















































