Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու ԱԺ պատգամավորը քննարկել են ապահովագրական համակարգին առնչվող առանձին խնդիրներ

Մարտ 17,2026 19:44 Share

Մարտի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Իրինա Գասպարյանին։

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ կապված առանձին խնդիրներ։

Անահիտ Մանասյանը, կարևորելով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ուղղությամբ գործադրված ջանքերը, ընդգծել է, որ այս համատեքստում պետք է երաշխավորված լինեն բոլորի իրավունքները, և ի հայտ եկող բոլոր խնդիրները պետք է լսելի լինեն ու ստանան պատշաճ լուծում։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է ՄԻՊ հաստատության հանձնառությունը` բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնելու առնչությամբ։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031