ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ օրերս շարժվել են եղել 3 բալիստիկ հրթիռ, որոնք ոչնչացվել են ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Այդ միջադեպերից հետո ՆԱՏՕ-ն Թուրքիայում, Մալաթիա նահանգում, տեղակայել էր «Patriot» ՀՕՊ համակարգ։
«Bloomberg» պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ն իր օրակարգում ներառել է Թուրքիայում բալիստիկ հրթիռային պաշտպանության կարողությունների ընդլայնումը, և այդ համատեքստում քննարկվում է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգի տեղակայման հարցը։


















































