Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ուժերը «այլևս դաշնակիցների կարիք չունեն» Իրանի դեմ պատերազմում․ Թրամփ

Մարտ 17,2026 22:22 Share

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը «այլևս դաշնակիցների կարիք չունեն» Իրանի դեմ պատերազմում․

«ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ նրանք չեն ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը», – գրել է Թրամփը իր Truth Social կայքում, հավելելով՝ «և քանի որ մենք ռազմական հաջողություններ ունենք, մենք այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունենք, ոչ էլ ցանկանում ենք»։

Սպիտակ տան ղեկավարը վերջին օրերին դժգոհում էր, թե համաշխարհային տերությունները հրաժարվում են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավթային տանկերներին ուղեկցելու համար։ Այսօր նա պնդել է, թե զարմացած չէ։

«ՆԱՏՕ-ն, որտեղ մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում, միշտ եղած է միակողմանի փողոց՝ մենք նրանց պաշտպանում ենք, բայց նրանք մեզ համար ոչինչ չեն անում, հատկապես, երբ մենք կարիքի մեջ ենք», – գրել է Թրամփը։

Գրառումից ժամեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին։ Մեծ Բրիտանիան նույնպես մերժել է Վաշինգտոնի օգնության խնդրանքը։

 

Թարգմանությունը՝ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031