Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարոտե՞լ եք ձեր իսկ բռնապետությունը». Արսեն Թորոսյան

Մարտ 18,2026 12:46 Share

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի տելեգրամյան գրառումը

Գրեթե ամեն շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան ՊԵՏԱԿԱՆ մարզահամերգային համալիրում քաղաքական համաժողովներ անող տարատեսակ ընդդիմադիր ուժեր, իրար հերթ չտալով, գործող իշխանություններին մեղադրում են ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ հաստատելու մեջ։

Այո՛, Շուրա՛, հենց բռնապետության…

Էդ ձեր կարճ խելքով տենց լո՞ւրջ եք ասում։ Ինչպես կասեր դասականը՝ իրո՞ք։

Կամ էլ ձեր անթիվ-անհամար, ամեն օր բացվող շտաբները, անխոչընդոտ գործունեությունը Հայաստանի ցանկացած անկյունո՞ւմ։

Թե՞ կարծում եք՝ մոռացել ենք, թե բռնապետությունն ում օրոք էր՝ սկսած տնտեսական մենաշնորհներ սահմանելուց ու բիզնեսներ խլելուց, վերջացրած ձեր ժամանակվա ընդդիմության միջոցառումները խափանելու ձեր գործելաոճով, երբ նույնիսկ մասնավոր հյուրանոցներին էիք ստիպում չեղարկել դրանք։

Կարոտե՞լ եք ձեր իսկ բռնապետությունը։ Կամ էլ հիշողության կորուստ ունեք ու չեք գտնում ձեզ հարազատ մի բռնապետություն։ Շատ փնտրել պետք չի. զանգե՛ք Ալեքսանդր Գրիգորևիչին, մանրամասն կբացատրի՝ դա որն է՝ ընդդիմության տոտալ բացակայությամբ, հարյուրավոր քաղբանտարկյալներով և անձի հարատև իշխանությամբ։ Ի դեպ, վստահ եմ՝ դեմ չի լինի ձեզ «քաղաքական ապաստան» տալ մեր «բռնապետությունից»։

Ինչքա՞ն կարելի է կրկնել. ակնհայտ է, որ խոսել չգիտեք, բայց լռել էլ չգիտե՞ք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031