Լրահոս
Օրվա լրահոսը

Դու, այս իշխանության հետ միաձայն, Ալիևին ասո՞ւմ ես շնորհակալություն։ Ամեն տուն այս հարցը պետք է մտնի. Վահե Հովհաննիսյան

Մարտ 18,2026 13:34 Share

Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ 

Ինձ և վստահաբար հանրային գործիչներից շատ այլոց հարցրել են` ո՞նց էր Ռ. Քոչարյանի ելույթը, «Հայաստան» դաշինքի միջոցառումը։ Իմ պատասխանը մեկն է՝ լավն էր։

Լավն էր «Ուժեղ Հայաստանի» համագումարը և ծրագրային դրույթները։ Լավն է Թաթոյանի ասելիքը, վստահաբար լավն է «Առաջարկ Հայաստանին» նախագիծը և լավն են լինելու ԲՀԿ-ի առաջիկա  համագումարը և ուղերձները։

Լավն է ԱԺ ընտրություններին չմասնակցող հակաիշխանական այլ ուժերի, պարկեշտ հանրային մեծ խումբ գործիչների ասելիքը։

Բայց որպեսզի այս լավ ասելիքը դառնա հաղթանակ, պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը, ձևավորել մեր իրավիճակին ադեկվատ հանրային մթնոլորտ։ Դա պետք է արվի պարզ, բայց միասնական քայլերով։

Յուրաքանչյուր ընտրողի և ամբողջական հասարակությանը պետք է դնել հստակ հարցադրման առաջ. դու, այս իշխանության հետ միաձայն, Ալիևին ասո՞ւմ ես շնորհակալություն։ Թե՞ ոչ։ Ամեն տուն այս հարցը պետք է մտնի։

Նման մարտավարությամբ մենք  կստանանք 20/ 80 համամասնություն, և մայիսին կունենանք արդեն իսկ սկզբունքային ընտրություն կատարած քաղաքացի ու հասարակություն։ Դրանից հետո արդեն մեր ծրագրային մոտեցումները, քննարկումները, առաջարկները կլինեն այդ 80 տոկոսի համար։ Ու մենք հունիսի 7-ին կունենանք ընտրություն կատարած հասարակության (Ալիևին շնորհակալություն ՉԱՍՈՂՆԵՐԻ) քվեարկություն ու կլինի հաղթանակ՝ այս կամ համամասնությամբ, բայց` հաղթանակ։ Բայց այս ընթացքն ունենալու համար համակարգված աշխատանք է պետք, ոչ թե ընդդիմադիր էգոցենտրիզմ։

Հասարակությանը պետք է վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ: Սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է։ Հասկանո՞ւմ է այսօր. վստահ չեմ։ Եթե մենք սա չանենք, չհասկանանք, որ սա է բեկումնային պահը, ապա մենք առնչվելու ենք ընտրական հայկական անոմալիա հետ։ Առաջիկա շաբաթներին ընտրողից պետք է քաղաքացի ստանալ։ Եթե սա չարեցինք՝ շատերը չեն հասկանալու, թե ինչու շեֆի, տնօրենի, բարեկամի, քավորի, ձայն  բերողի հորդորով կամ սեփական փոքր շահի թելադրանքով չպետք է աշխատեն և քվեարկեն ՔՊ-ի օգտին։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031