Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակելու ենք զարգացնել սոցիալական պաշտպանության համակարգը՝ դարձնելով Երևանն ավելի հոգատար և ավելի մարդակենտրոն. Ավինյան

Մարտ 18,2026 13:44 Share

Սոցիալական աշխատանքի միջազգային օրը Երևանի քաղաքապետարանում նշվեց «Սոցիալական աշխատանքը որպես համատեղ հանձնառություն» թեմայով պանելային քննարկմամբ: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն։ Հետևողական աշխատանքներ են տարվում սոցիալական աջակցության ծրագրերն ընդլայնելու և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին։

«Սոցիալական աշխատանքն ամեն օր դրսևորվում է մարդկանց կյանքի շատ կոնկրետ իրավիճակներում։ Դա այն աջակցությունն է, որը հաճախ վճռորոշ է լինում՝ մարդուն դժվար փուլում օգնելու, նրան ուժ տալու և առաջ շարժվելու հնարավորություն ստեղծելու համար։ Այսօր աշխարհում սոցիալական մարտահրավերները բազմաթիվ են՝ աղքատություն, անհավասարություն, տարբեր խոցելի խմբերի խնդիրներ։ Բայց հենց այս ոլորտում է առավել կարևոր դառնում մարդկային վերաբերմունքն ու պատասխանատվությունը։ Երևանում որևէ մարդ չպետք է դուրս մնա ուշադրությունից և աջակցությունից և իրեն միայնակ զգա։ Այս աշխատանքում կարևոր դեր ունի նաև համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Ձեր փորձը և աջակցությունը մեզ օգնում են ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը և հասնել ավելի շոշափելի արդյունքների։ Բայց այս համակարգի ամենակարևոր մասը մարդիկ են։ Մարդիկ, ովքեր ամեն օր աշխատում են այս ոլորտում՝ մեծ ազդեցություն ունենալով բազմաթիվ այլ մարդկանց կյանքերի վրա։ Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել բոլոր սոցիալական աշխատողներին՝ իրենց նվիրումի, համբերության և մարդկային վերաբերմունքի համար։ Վստահ եմ, որ միասին շարունակելու ենք զարգացնել սոցիալական պաշտպանության համակարգը՝ դարձնելով Երևանն ավելի հոգատար և ավելի մարդակենտրոն»,- նշել է քաղաքապետը։

Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվա առթիվ, Երևան համայնքի սոցիալական ոլորտի զարգացման գործընթացում ունեցած մեծ ներդրման համար Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Պանելային քննարկումների շրջանակում մասնագետներն ու ոլորտի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական աշխատանքի դերն ու զարգացման հնարավորությունները։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031