Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք դրական տեղաշարժ»․ Անահիտ Ավանեսյանը՝ մեկամյա երեխայի առողջական վիճակի մասին

Մարտ 18,2026 14:13 Share

«Ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ, ունենք դրական տեղաշարժ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված մեկամյա երեխայի առողջական վիճակին վերաբերվող հարցին։

«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը և գնահատանքը արտահայտել ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը»,-ասաց նա։

Հիշեցնենք, Երեւանում մեկ տարեկան երկու ամսական տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը։ Երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության արդյունք է որակվել։ 38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031