Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում պատերազմի անհապաղ դադարեցումը և կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը։
Ֆիդանն ընդգծել է, որ հակամարտությունների երկարաձգումը լուրջ ռիսկեր է պարունակում թե՛ տարածաշրջանի և թե’ միջազգային կարգի համար։ Արտգործնախարարները նաև անդրադարձել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներին և Ֆիդանը վերահաստատել է Թուրքիայի հանձնառությունն այդ հարցի լուծման գործում ու ընդգծել, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել բանակցությունների հաջորդ փուլը։
Արտգործնախարարները նաև անդրադարձել են էներգետիկ անվտանգության ոլորտին, որը պատերազմի գլոբալ հետևանքներից մեկն է և քննարկել էներգետիկ անվտանգության համագործակցությունն ու երկխոսությունը։


















































