Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

Մարտ 18,2026 16:00 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.

«Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան մասին:

Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլիա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր կյանքի զարգացման, հասարակության համախմբման և պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողություններում:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031