Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի

Մարտ 18,2026 16:24 Share
Արտյոմ Ղուկասյանի ներկայացուցիչ, փաստաբան Սլավիկ Պողոսյանը հայտնում է.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մարտի 17-ին կայացրած վճռով վճռել է․

«Սարիկ Սամվելի Մինասյանի հայցն ընդդեմ Արտյոմ Գեորգիի Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել»։

Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը զրպարտություն էր համարել այն տեղեկությունները, թե ինքը հանդիսացել է ՀՀԿ անդամ և 2017 թվականի Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու մասին դիմում է ներկայացրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031