Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի խնդրելու, այն կկառուցի սեփական ուժերով, թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին»․ Սամվել Կարապետյան

Մարտ 18,2026 16:41 Share

«Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու։ Հանրահայտ կանոն է՝ պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ, թույլ բանակը հրահրում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղությունը։ Խաղաղությունը չեն աղերսում, այն պահում են ուժով»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման ժամանակ արհեստական բանականությամբ ձեւավորմամբ տեսաուղերձի միջոցով ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Մենք մշակել ենք «Ուժեղ խաղաղություն» համակարգային ծրագիր, անվտանգության եւ դիվանագիտության ոլորտի միջազգային փորձագետների հետ։ Այս ուղղությամբ մեր աշխատանքն ունի երեք հիմնական ուղղություն՝ ուժեղ բանակ, խելացի դիվանագիտություն եւ տնտեսական անկախություն։ Հենց այս համակարգային ծրագրի իրագործման միջոցով ենք ունենալու ուժեղ Հայաստան»,- հավելեց նա։

Սամվել Կարապետյանը նշեց՝ Հայաստանի սահմանները պետք է լինեն անկոտրում եւ անխախտ։ Մշտական հետախուզական համակարգման կենտրոնները, անօդաչու հետախուզությունը եւ արհեստական բանականության վերլուծությունը հնարավորություն են տալու մեր սահմանները պահել անառիկ, իսկ զինվորներին՝ լինել պաշտպանված։ «Հայ ժողովրդին պատուհասած վերջին պատերազմները ապացուցեցին՝ դու չես կարող հաղթել հողի վրա, եթե երկինքդ պաշտպանված չէ։ Մեր օրոք Հայաստանի երկինքը պաշտպանված է լինելու գերժամանակակից բազմաշերտ հակաօդային եւ հակադրոնային համակարգերով»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սամվել Կարապետյանի խոսքով՝ խաղաղությունը ձեռք չի բերվում թուլությամբ, այլ ամրագրվում է ուժով։ «Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղություն, մնայուն խաղաղություն։ Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքականությունը եւ անցնի «առաջնային է Հայաստանն ու մեր շահերը» քաղաքականության։ Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի խնդրելու, այն կկառուցի սեփական ուժերով։ Թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին, Հայաստանը չի կարող լռեցվել, այլեւս թույլ ենք լինելու»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031