Լրահոս
Օրվա լրահոսը

«Բլբլում էր երեխեն, վրան վնասվածք չի եղել»․ Խորթ մոր կողմից ծեծված 1 տարեկան տղայի քեռին ուռճացված է համարում ամիսներ շարունակ երեխայի ծեծի մասին տեղեկությունը

Մարտ 18,2026 21:55 Share

«Մեզ ներկայացրել են այն, ինչը դրական է եղել։ Մենք տեղյակ չենք եղել բռնության մասին։ Եթե իմանայի՝ ծեծում են երեխային, ես իմ մարդ կարգավիճակով թույլ չէի տա պարզապես։ Էդ ուռճացված խոսակցություններ են», — Aravot.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում գլխավոր դատախազության տարածած տեղեկությանը՝ խորթ մոր կողմից մոտ 2 ամիս շարունակ 1 տարեկան երեխայի ծեծվելու դեպքին՝ երեխայի քեռին՝ Գևորգը։

«1 տարեկան երեխայի նկատմամբ 2026-ի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ», — նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Մեր զրուցակցի խոսքով՝ երեխայի վրա երբևէ վնասվածք չի եղել, չեն նկատել։ «Եթե լիներ, ուրիշ ձև պատասխան կտային արդեն։ Մենք մտածել ենք՝ նորմալ ընտանիքում է երեխեն, նորմալ պայմաններում է ապրում։ Դեպքից մի ամիս առաջ եմ տեսել երեխուն, բերել էին մեր տուն, ցույց տվեցին, մենք ինչ իմանայինք՝ սենց է լինելու։ Բլբլում էր երեխեն, ակտիվ, տարօրինակ բան չենք նկատել վարքում»։

Մեր զրուցակիցն ասաց, որ դեպքից հետո չի խոսել երեխայի հոր հետ։ «Շատ հարցերի պատասխան դեռ պետք է տա, բայց չեմ կարողանում հետը կապվել»։

Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի՝ մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031